Օրերս ԱրՊՀ գիտական գրադարանի ընթերցասրահում ամփոփվել են «Լավագույն ընթերցող» մրցույթի արդյունքները:
Ինչպես նշել է մրցույթի նախաձեռնող և կազմակերպիչ, գրադարանի վարիչ Լ. Առուստամյանը, մրցույթը ժամանակային կոնկրտ կտրվածք չուներ, քանի որ առաջին անգամ էր կազմակերպվում: Մրցույթը կրելու է պարբերական բնույթ և հաջորդ ուսումնականից ընտրվելու տարվա լավագույն ընթերցողը:
Այսպիսով, «Լավագույն ընթերցող» են ճանաչվել. բանասիրական ֆակուլտետից Հարածին Խաչատրյանը, Յանա Աղաբեկյանը. Արմինե Բաղրյանը, Բելլա Խաչատրյանը, Մարինա Հարությունյանը, Մարգարիտա Իսրայելյանը, Արշայույս Վանյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետից Սամվել Թավադյանը, Լուսինե Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետից` Թագուհի Ադամյանը, բնագիտական ֆակուլտետից` Սվետլանա Առստամյանը, ովքեր պարգևատրվել են գովասանագրերով և մասնագիտական գրքերով:
Հաշվի առնելով մրցույթի արդյունքները` «Ամենաընթերցասեր ֆակուլտետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բանասիրական ֆակուլտետը:
Մրցույթից հետո կազմակերպվել է նաև ռուսաստանաբնակ գրող, Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի քննարկումը, որին մասնակցել են դասախոսներ և ուսանողներ: