Արցախի պետական համալսարան

123 135  123 194

Օրերս ԱրՊՀ գիտական գրադարանի ընթերցասրահում ամփոփվել են «Լավագույն ընթերցող» մրցույթի արդյունքները:

 

Ինչպես նշել է մրցույթի նախաձեռնող և կազմակերպիչ, գրադարանի վարիչ Լ. Առուստամյանը, մրցույթը ժամանակային կոնկրտ կտրվածք չուներ, քանի որ առաջին անգամ էր կազմակերպվում: Մրցույթը կրելու է պարբերական բնույթ և հաջորդ ուսումնականից ընտրվելու տարվա լավագույն ընթերցողը:

Այսպիսով,  «Լավագույն ընթերցող» են ճանաչվել. բանասիրական ֆակուլտետից Հարածին Խաչատրյանը, Յանա Աղաբեկյանը. Արմինե Բաղրյանը, Բելլա Խաչատրյանը, Մարինա Հարությունյանը, Մարգարիտա Իսրայելյանը, Արշայույս Վանյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետից Սամվել Թավադյանը, Լուսինե Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետից` Թագուհի Ադամյանը, բնագիտական ֆակուլտետից` Սվետլանա Առստամյանը, ովքեր պարգևատրվել են գովասանագրերով և մասնագիտական գրքերով:

Հաշվի առնելով մրցույթի արդյունքները` «Ամենաընթերցասեր ֆակուլտետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել բանասիրական ֆակուլտետը:

Մրցույթից հետո կազմակերպվել է նաև ռուսաստանաբնակ գրող, Հայաստանի և  Արցախի գրողների միության անդամ Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» գրքի քննարկումը, որին մասնակցել են դասախոսներ և ուսանողներ: