ԼՂՀ ՊՆ N զորամասի անակնկալ հուշանվերը ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնին` ապրիլյան պատերազմի քառօրյակին ամբիոնի կողմից ցուցաբերված ուշադրության առթիվ
Հայ Զինվորականի բարոյական ուժակշիռը ոչ միայն ռազմաճակատում է աներևակայելի սահմաններ ընդգրկում, այլև` ռազմաճակատից դուրս: Ապրիլյան պատերազմում Հայոց բանակի սխրանքը ոչ միայն պահպանեց արցախահայության գոյությունն իր բնիկ հայրենիքում և արյունով սրբացված մեր պետականությունը, այլև նշանավորեց ազգային ոգեղեն գոյության մի նոր շրջափուլ: Համայն հայությունը մեծապես հիացած է Հայոց բանակով և առավել, քան երբևէ, պարտավորված է նրա առջև: Խորապես ցավում ենք նահատակված նվիրյալների համար, որոնք իրենց հերոսական վարքով մահվան գաղափարն անգամ ժխտեցին: Խորապես տագնապում և աղոթում ենք յուրաքանչյուր զինվորականի կյանքի, ուժի, հաղթանակի համար, մեր պետականության պահպանման համար, միաժամանակ մեր բոլորանվեր պատրաստակամությունը հայտնում` ցանկացած գործում Հայոց բանակին զորակցելու:
ՀԱՅՐԵՆԻՔ և ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ,- ահա այն գերագույն պաշտամունքը, որի ուխտավորը պետք է լինենք այսօր ազգովին:
Փա~ռք ու պատիվ Հայոց բանակին….
Ամբիոնի վարիչ` Նարինե Հովհաննիսյան
Էքսպրոմտ
Դասախոսի նվերը
պատգամն է զենքի,
Զինվորյալի նվերը
<<Հայր մերն>> էր ձեռքին:
Հանդիպեցին մեկ մեկու
Դասախոս –զինվոր,
Հոգիները երկուսի
Դարձան թևավոր:
Զենք ու աղոթք միացան
Պայքարի ճամփին,
Ու նոր ուժով ճառագեց
Հաղթության արփին…
Ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյան