Արցախի պետական համալսարան

11111111  123 471

ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի կողմից կազմակերպված ուսանողական գիտական ընթերցումները նվիրված էին ԱՊՀ երկրների բանկային համակարգին:

Ուսումնասիրելով ԱՊՀ երկրներից Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ադրբեջանի բանկային համակարգերը` տնտեսագիտության բաժնի ուսանողները ներկայացրել են այդ երկրների բանկային համակարգի զարգացման պատմությունը և աշխարհագրությունը, կառավարման համակարգը, քաղաքականությունը, ծառայություններն ու տեխնոլոգիաները, մրցակցային վիճակը, ինչպես նաև այդ երկրների բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները` կապիտալ, պարտավորություններ, ակտիվներ, ֆինանսական արդյունքներ, վճարահաշվարկային գործունեություն:

Ուշագրավ էին հատկապես ՀՀ-ի և Ադրբեջանի բանկային համակարգերին վերաբերող ելույթները: Համաձայն Ալլա Խանանյանի զեկույցի, ՀՀ բանկային համակարգը առաջատարն է ԱՊՀ-ում օտարերկրյա կապիտալի մասնաբաժնով, որը կազմում է երկրի ընդհանուր բանկային ակտիվների 67%-ըԽոսելով Ադրբեջանի բանկային համակարգից` Միհրան Թադևոսյանը կասկածներ է հայտնել Ադրբեջանի բանկային համակարգի կայունության և բանկերի ներգրավված արժեթղթերի և ավանդների սպասարկման վերաբերյալ` վկայակոչելով ազգային արժույթի` մանաթի արժեզրկումը: Շեշտակի արժեզրկումը, ըստ բանախոսի, ճնշում է գործադրում բանկերի արժեթղթերի որակի վրա` թուլացնելով ներգրավված փոխառությունների դիմաց վարկային միջոցների մարումը և արժեզրկում է բանկերի ներգրաված արտարժութային պարտավորությունների չափերը։  

Բացի ԱՊՀ առանձին երկրների բանկային համակարգերն ուսումնասիրելուց և դրանց հիմնախնդիրները առանձնացնելուց, ուսանողները նաև համադրել ու հակադրել են դրանք` ներկայացնելով կառույցի որոշ անդամ երկրների բանկային համակարգերի համեմատական վերլուծությունը:

Ընթերցումները եզրափակվել են ներկաների և բանախոսների միջև ծավալված քննարկմամբ: