ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱրՊՀ-ՈՒՄ

13.06

2016

Հունիսի 3-5-ը Արցախ կատարած այցելության ընթացքում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ սպա-հոգեբանների վերապատրաստման ծրագիրը:

Հանդիպման առաջին օրը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ու Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանը հանդիպում-քննարկումներ ունեցան ԼՂՀ պաշտպանության բանակի հոգեբան-սպաների հետ` նախանշելու խնդիրներն ու անելիքները:

Սպա-հոգեբաններից տեղեկանալով հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրներին` բանախոսները հաջորդ օրվա դասախոսություններն այնպես կազմակերպեցին, որպեսզի դրանք տեսական գիտելիքներ հաղորդելուց բացի նաև կիրառական նաշանակության լինեն: Այսինքն` այն չսահմանափակվի զուտ ինֆորմացիոն բնույթով, այլև կիրառական նշանակություն ունենա:

ԵՊՀ կողմից կազմակերպված վերապատրաստման ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար ԱրՊՀ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը պարգևատրվել է շնորհակալագրով: