Ի գիտություն ԱրՊՀ մագիստրոսների, ասպերանտների և երիտասարդ գիտնականների
2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով; Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):
Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:
«ԼՂՀ 25-ԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ
ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ»
միջազգային երիտասարդական գիտաժողով
2016 թվականի սեպտեմբերի 15-18-ը Ստեփանակերտում տեղի կունենա «ԼՂՀ 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողով:
Գիտաժողովին կարող են մասնակցել ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ լիագումար նիստին զեկույցով հանդես եկող անվանի գիտնականների):
Գիտաժողովի ոլորտներն են՝ իրավագիտություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հուլիսի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել // artsakh.conference@gmail.com/">artsakh.conference@gmail.com էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ ուղարկել նաև`
զեկուցման թեզիսը,
գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:
Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.
Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:
Ծավալը՝ 4-7 էջ:
Էջի ֆորմատը՝ A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից՝ 18 մմ, ներքևից՝ 16 մմ:
Տեքստի տառատեսակը. հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, ասպիրանտուրա, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):
Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղևորափոխադրումը կազմակերպվելու է անվճար:
Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր,
Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,
ի.գ.թ. Ավետիք Համլետի Հարությունյան
Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. avetiq.hh@gmail.com: