Արցախի պետական համալսարան

                                                 13442221 866404453465999 8493295214815225023 n

Հունիսի 10-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկած և  հունիսի 11-ին Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում շարունակված Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հիմնադիր՝ Մարիետա Մելիք-Փաշայանի 80-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցում էին նաև ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ:

«Հոգեբուժական փորձաքննություններ և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ» խորագրով երկօրյա գիտաժողովն ուներ երկու հիմնական ուղղություն՝ մարտական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների հոգեբուժական եւ հոգեբանական փորձաքննությունների ներկա իրավիճակը, հիմնախնդիրները, հնարավոր զարգացումները և հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել հոգեբուժական և հոգեբանական փորձաքննությունների ներկա իրավիճակը, հիմնախնդիրները, զարգացման ուղիները և մարտական գործողությունների հետևանքով առաջացած հետտրավմատիկ սթրեսային խանգարումները:

Զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Ս.Թորոսյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Ա.Սողոյանը, ՀՀ ԱՆ գլխավոր փսիխոթերապևտ Ց.Հակոբյանը, Հոգեբուժական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Ա.Արզումանյանը, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Ա.Մելիք-Փաշայանը, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խ.Գասպարյանը, ԼՂՀ ԲՍՓ գործակալության տնօրեն Հ.Հակոբյանը, Սթրես կենրտոնի կլինիկական ղեկավար Ս.Սուքիասյանը, և այլոք: