Արցախի պետական համալսարան

13383897 520302564827163 222288402 o  DSCN2402

 

2016 թ. հունիսի 4-ին ԱրՊՀ «Պատմություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար կազմակերպվեց ճանաչողական գիտարշավ   ԼՂՀ Շուշի քաղաք: 

 

 

Ուսանողներին ուղեկցող անձնակազմն էր՝ ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոսներ՝ պ.գ.թ., դոցենտ Ն. Բաղդասարյանը, պ.գ.թ., պրոֆեսոր Ա. Վարդանյանը, Հայագիտական կենտրոնի վարիչ Ն. Վարդանյանը և Ազգագրական սրահի գիտաշխատող Է. Մկրտումյանը: Գիտարշավի հիմնական երթուղին էր՝ Կերպարվեստի պետական թանգարան, Գորգերի թանգարան, Շուշիի Երկրաբանական թանգարան, Շուշի քաղաքի պատմության թանգարան: Շուշիի մատույցում ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին քաղաքի ազատագրման խորհրդանիշ T-72 տանկին: Գիտարշավի ընթացքում  ուսանողներին նախապես հանձնարարված թեմաների շրջանակներում համառոտ զեկույցներ ներկայացվեցին քաղաքի պատմության, անվան ստուգաբանության, Շուշիի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հարուստ մշակութային կյանքի, ինչպես նաև Շուշիի ազատագրման պատմությանը վերաբերող տեղեկություններ: Հիշարժան օրվա  վերջաբանն էլ ուսանողների հանգստի կազմակերպումն էր  Իսահակի աղբյուր հանգստի գոտում: