ՀՀ առաջատար երեք ընկերությունների փորձառու մասնագետներ <<ԱՅԲ>> դպրոցի նախագծային ուսուցման ծրագրի ղեկավար Գոհար Մալումյանը, ներդրումային ընկերության ներկայացուցիչ, ֆինանսական վերլուծաբան Վալերիա Արզանգուլյանը, ռազմավարության գծով ղեկավար Ռադիկ Վերդյանը Ոչ ֆորմալ կրթության շրջանակներում հունիսի 18-ին դասախոսությամբ հանդես են եկել ԱրՊՀ –ում:
Օրակարգային թեման էր. ի՞նչպես ընտրել մասնագիտություն, ի՞նչպես ընդունվել աշխատանքի, ի՞նչպես ստեղծել կարիերա: Բանախոսները ներկայացրել են այն գործիքակազմը (ինքնակենսագրական, հարցազրույց, մասնագիտական հմտություններ, հնարքներ և այլն ), որով ուսանողը կամ շրջանավարտը պետք է պատշաճ ներկայանա գործատուին: Ներկաների համար կազմակերպվել է գործնական խաղ, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են տեղում ստացած հմտությունները:
Հիշեցնենք, որ Ոչ ֆորմալ կրթության ծրագիրն ԱրՊՀ-ում իրականացվում է Կ. Օհանջանյանի նախաձեռնությամբ, ԼՂՀ Կառավարության աջակցությամբ:
Հանդիպմանը ներկա էր նաև ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը: