Արցախի պետական համալսարան

IMG 2621 IMG 2631

Արևելագետ, տնտեսագետ, Իսրայելի, Մերձավոր և Միջին Արևելքի առաջատար փորձագետ, <<Մերձավոր Արևելքի ինստիտուտ>> անկախ գիտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին հյուրընկալվել է ԱրՊՀում:Հանրաճանաչ փորձագետը ներկաներին մանրակրկիտ  ներկայացրել է Մերձավեր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումները: Բանախոսը առանձին անդրադարձել է ԼՂՀ հիմնախնդրին, մեկնաբանել իր տեսակետըարցախյան  հիմնախնդրի լուծման ուղիների վերաբերյալ:

<<ԼՂՀ հինախնդրի լուծման բանալին արցախցիների ձեռքերում է, թե որքան վճռական և հետևողական կլինեքՁեր խնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելիս>>-հավաստիացրել է  Եվգենի Սատանովսկին: Լինելով ազգությամբ հրեա, նա նաև <<հրեական խորհուրդներ>> է տվել  հայության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում առաջատար արևելագետը պատասխանել է ներկաների բազմաբնույթ հարցերին: Հանդիպմանը մասնակցում  էր  ՌԴում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: