ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏ

04.07

2016

Հունիսի 28-ին գումարված տարեվերջյան գիտխորհրդի նիստին մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր առկա (2016-2020) և հեռակա (2016-2021) ուսուցման համակարգի ուսումնական պլանների հաստատմանը, որը ներկայացրեց ռեկտեր Մ. Մինասյանը:

Պլանների հետ կապված որոշ հարցերի պարզաբանումներից հետո գիտխորհուրդը միաձայն հաստատեց դրանք:

Մյուս հարցերը նվիրված էին 2015-2016 ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

2015-2016 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին հաշվետվություններուվ հանդես եկան ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը և գիտական ու միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը: Վերջիններս ներկայացրեցին հաշվետու ուսումնականում առկա և հեռակա բաժինների բակալավրիատի և մագիստրարուրայի շրջանավարտների առաջադիմության ցուցանիշները, մասնագիտական առարկայական հանձնաժողովների կարծիքները, նկատված վիրպումներն ու առաջարկեցին դրանց շտկման մեխանիզմներ:

Հաշվետվություններ ներկայացրեցին նաև գիտխորհրդին կից գործող վեց հանջնաժողովների նախագահներն ու մի քանի ամբիոնների վարիչներ: