Արցախի պետական համալսարան

ԱՄՆ <<Արձագանք>> բարեգործական միության նախագահ, թարգմանիչ, գրականագետ Մարո Մադոյան – Ալաջաջյանը հայտարարում է մանկապատանեկան պատմվածքների համահայկական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել միայն համալսարանի ուսանողները: Ըստ կանոնակարգի պատմվածքը պետք է բաղկացած լինի 10-15 էջից` նախկինում տպագրված չլինելու պահանջով: Պատմվածքները շարադրելիս չպետք է օգտվել այլ աղբյուրներից, ինչը կորակազրկվի համակարգչային ծրագրային ստուգման արդյունքում: Մրցույթի արդյունքներով լավագույն ճանաչված պատմվածքների համար սահմանված են հետևյալ մրցանակները.

1. 1-ին տեղ` 750ԱՄՆ դոլար

2. 2-րդ տեղ` 350 ԱՄՆ դոլար

3. 3-րդ տեղ` 200 ԱՄՆ դոլար

4. 4-րդ և 5-րդ տեղ` 150 ԱՄՆ դոլար

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՈՒՀՏԱ ՀԿ և Լ բաժին: