ԱրՊՀ ուսանողների հանգիստը Դիլիջանում

14.07

2016

      401 13664859 1776434339306698 30101336 n

Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակներում հնարավորություն է ստեղծում ԱրՊՀ թվով 20 ուսանողի հանգիստը կազմակերպել Դիլիջան քաղաքում գտնվող ՀՊՏՀ <<Տնտեսագետ>> մարզաառողջարանային համալիրում: Մարզաառողջարանում հանգստացող ԱրՊՀ ուսանողների հինգ հոգանոց առաջին հերթափոխն արդեն վայելում է իր հանգիստը: Հուլիսի 18-ին նրանց կփոխարինեն ևս հինգ ուսանողներ: