Հայտարարություն

30.08

2016

Սիրելի առաջին կուրսեցիներ

Արցախի պետական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի անունից, ջերմորեն շնորհավորում է ձեզ համալսարան ընդունվելու կապակցությամբ և սիրով հրավիրում է մասնակցելու սեպտեմբերի 1-ի համալսարանական միջոցառումներին:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողներն իրենց պարապմունքները կանցկացնեն հիմնանորոգված 3-րդ մասնաշենքում (վարժարան, Տիգրան Մեծի 26): Ժամը 9.00-ին` համալսարան մուտք գործելու պահին, ձեզ կդիմավորեն և լսարաններ կուղեկցեն ԱրՊՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները: Առաջին պարապմունքները ձեզ հետ կանցկացնեն մեր լավագույն դասախոսները, իսկ ժամը 10.00-ին կսկսվեն <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է>> խորագրով Անկախության դասերը, որոնք կվարեն մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Օրվա ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու ԱրՊՀ ուսումնական մասնաշենքերի, համակարգաչին կաբինետների, լաբորատորիաների, գրադարանների և այլ շինությունների նշանակությանն ու տեղադրությանը:   

 Հուսով ենք, որ Սեպտեմբերի 1-ը  կդառնա ձեր ուսանողական հետաքրքիր ու փոթորկալից կյանքի առաջին տպավորիչ ակորդը: