Արցախի պետական համալսարան

 

       IMG 3418

Գիտելիքի և դպրության օրը ԱրՊՀ Գիտական գրադարանի կողմից բացվել էր ցուցահանդես՝  նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:

«Անկախության կերտման 25-ամյա ճանապարհին» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված էին ԼՂՀ-ում վերջին 25 տարիներին հրատարակված, ԱրՊՀ Գիտական գրադարանում առկա գրքերը: Ցուցադրության ներկայացված նմուշների գերակշիռ մասը հումանիտար ուղղվածությամբ էին, որոնց մեջ առանձնանում էին ԼՂՀ պատմությանն ու տարեգրությանը նվիրված աշխատությունները:

Գրադարանի տնօրեն Լաուրա Առստամյանը ցուցահանդեսի կարևորության մասին խոսելիս նշում է, որ այն հաշվետվություն լինելուց բացի, նաև հնարավորություն է տալիս ծանոթանալու գրադարանի պաշարներին, առկա միավորներին, հնարավորություններին:

Լ. Առստամյանը ցավով է նշում, որ ցուցահանդեսում ներկայացված գրքերը վերջին 25 տարիների ընթացքում լույս տեսած գրքերի ամբողջական պատկերը չեն, ինչն իր օբյեկտիվ պատճառներն ունի. «Առայժմ մեզ չի հաջողվում պարտադիր օրինակի իրավունք ունենալ, ինչը նշանակում է, որ հանրապետությունում հրատարակված գիտական բոլոր աշխատություններից մեկական օրինակ պարտադիր պետք է ունենա համալսարանի գրադարանը՝ հաշվի առնելավ նրա ուղղվածությունը»: