Արցախի պետական համալսարան

 

 

stanislav 1       stanislav 2

Օրերս Արցախի պետական համալսարանի մի խումբ գիտաշխատողների հետ հանդիպում են ունեցել  ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական«Ռեգնում» լրատվական գործակալության տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը և հայ ժողովրդի բարեկամ, քաղաքագետ, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Վերջիններս Արցախում են ոչ միայն մասնակցելու ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումներին, այլև, առիթն օգտագործելով, ապրիլյան քառօրյայի վերաբերյալ քննարկումներ են կազմակերպում ԼՂՀ գիտական շրջանակների հետ:

Քննարկման առանցքում ապրիլյան իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում երևան եկած նոր շեշտադրումներն էին, որոնք, հյուրերի կարծիքով, կարող են լուրջ հարված հասցնել հայ-ռուսական բարեկամությանը:

Մ. Կոլերովը անդրադարձել է նախևառաջ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում Ռուսաստանի ունեցած դերակատարությանը՝ բացելով որոշ չակերտներ, որոնք  շարունակում են «անհասանելի մնալ հասարակության լայն շերտերի համար»: Ռազմական գործողություններին զուգահեռ բացված մեկ այլ ճակատում՝ համացանցում, որտեղ ընթացող «մարտերն» ավելի կատաղի էին, քան գուցե սահմանին, բազմաթիվ շահարկումներ եղան, թե ինչու՞ Ռուսաստանն, իբրև Հայաստանի բարեկամ և դաշնակից, չէր կարող զգուշացնել ադրբեջանական կողմի հարձակման մասին, ինչու՞ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին՝ քաջ գիտակցելով դրա ձեռքբերման նպատակները, մյուս կողմից՝ «դավադրաբար» ուշացնում 200 միլիոն դոլլար վարկի ռազմամթերքը, ինչու՞ Պուտինն, իբրև գերտերության առաջնորդ, «հարցերը չի լուծում» ի նպաստ Ղարաբաղի, ավելին՝ ոչ միանշանակ քաղաքականություն է վարում՝ հայտարարելով, թե Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Ադրբեջանը` գործընկերը և այլն: Այնուհետև առաջ եկան «Լավրովի պլան», «պուտինյան պլան» շահարկումները, որոնք «ենթադրում էին» փոխզիջումներ. հայկական կողմից՝ տարածքների հանձնման տարբերակով, Ադրբեջանի կողմից՝ խաղաղության խոստումով, այսինքն՝ խաղաղություն՝ բացառապես տարածքների զիջման պայմանով:

Նախքան պաշտոնական Երևանն այս կապակցությամբ իր անելիքներն էր նախանշում, ապրիլյան իրադարձությունների ուղղակի շարունակություն հանդիսացող երևանյան ցույցերն առավել լայն թափ էին ստանում՝ հող նախապատրաստելով  «Սասնա ծռեր» զինված խմբի գործունեության համար, որը, ի դեմս Վարուժան Ավետիսյանի, գագաթնակետին հացրեց հակառուսական տրամադրությունները:

Այս և մի շարք այլ դեմքեր և դեպքեր, Ս. Տարասովի խոսքով, ոչ միայն հակառուսական տրամադրություններ են ստեղծում, այլև  ջանք չեն խնայում ռուսական կողմին մեղադրել տարածքների հանձնման հանցագործ դերակատարության մեջ: «Սրա համար նրանք ընտրել են սոցիալական շարժումը քաղաքական շարժմանը շաղկապելու մեթոդը»,- ռուս վերլուծաբանը:

Հանդիպման երկրորդ մասում, քաղաքագետները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են տեսնում ղարաբաղյան հարցի կարգավորումը, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն և խնդրի խաղաղ կարգավորման համար ի՞նչ փոխզիջումների են պատրաստ: Վերջին հարցի պատասխանը միանշանակ էր: Փոխզիջում ասվածը հարաբերական է. ԼՂՀ-ն զիջելու տարածքներ չունի: