Արցախի պետական համալսարան

 

schmidt 1     scsmidt 2

ԱրՊՀ գերմաներենի կենտրոնում սեպտեմբերի 4-ին հանդիպում  էր կազմակերպվել Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան, Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամ Հանս-Յոխեն Շմիդտի հետ:

 

Ողջունելով հյուրին՝ ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ներկայացրել է նրա գործունեությունը, ապա շնորհավորել Արցախի զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությաամբ ստացած պարգևի համար:

Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպանը խոսել է ապրիլյան իրադարձություններից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնադրույթների, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, մադրիդյան սկզբունքների, առաջիկայում ներդրվող մեխանիզմների և դրա հետ առնչվող մի շարք այլ հարցերի մասին:

Հանդիպումը եզրափակվել է Հ. Յ. Շմիդտի և ներկաների միջև ծավալված քննարկմամբ: