Արցախի պետական համալսարան

 

irav 1    irav 2

 

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 9-ին հանդիպում  է ունեցել ԱրՊՀ իրավաբանության բաժնի դասախոսների և ուսանողների հետ:

 

Ողջունելով Արման Թաթոսյանի՝ իբրև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջին պաշտոնական այցը Արցախի Հանրապետություն՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել գործուղման շրջանակներում հանրապետության մայր բուհ կատարած այցելության և հանդիպման համար: Մ. Մինասյանը հույս է հայտնել, որ  առաջիկայում կընդլայնվեն ԱրՊՀ-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ համագործակցության հնարավորությունները, որի ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ:

 

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռ. Մելիքյանը խորհրդանշական է համարում այն, որ պատվիրակությունն իր աշխատանքները սկսել է Արցախի պետական համալսարանից. «Այսպիսով մենք ցույց ենք տալիս կրթական համակարգի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը՝ համոզված լինելով, որ երկրի ապագան կերտվում է կրթական կառույցներում»:

 

Հանդես գալով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության և վերջին զարգացումների վերաբերյալ դասախոսությամբ՝ Ա. Թաթոյանը ներկայացրել է ինստիտուտի աշխատանքային գործունեությունն ու դրա ընդգրկման ոլորտները: Դասախոսությանը հետևել է ապրիլյան իրադարձություններ ընթացքում տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների կողմից իրականացված աշխատանքների քննարկում, որի ընթացքում օմբուդսմենները պատասխանել են ներկաների հարցերին:

 

Նշենք նաև, որ ԱրՊՀ իրավագիտության բաժնի մի խումբ շրջանավարտներ փորձուսուցում և որակավորման դասընթացներ են անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, որից հետո աշխատանքի անցել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: