ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼԵԶՎԻ ԾԱԳՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

13.09

2016

 

hrach 1    hrach 2

Սեպտեմբերի 6-ից 9 -ը բանասիրական ֆակուլտետում դասախոսությունների շարքով հանդես է եկել լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը:

Երկօրյա դասախոսությունները նվիրված էին հայոց լեզվի ծագմանն ու զարգացմանը, մեթոդաբանական և ստուգաբանական հարցերին, համեմատական լեզվաբանության օրենքներին, հայերենի պատմությանը, անհետացած քերականական սեռերի, հնդեվրոպական նախահայրենիքի, խոսակցական լեզվի և բարբառների արժեքի, փոխառման և հայացման, օտարալեզու դպրոցների և առանձին ուշադրության արժանի ծագումնաբանական որոշ իրողություններին:

Դասախոսության մասնակիցներին հանձնարարվում էին գործնական առաջադրանքներ, որոշ հարցերի վերաբերյալ արվում պարզաբանումներ: