Արցախի պետական համալսարան

 

nem1     nem2

 Ապրիլյան մարտական գործողությունների և դրա շուրջը ծավալված իրադարձությունների   քաղաքական  ասպեկտի վերաբերյալ դասախոսությամբ ԱրՊՀ-ում սեպտեմբերի 13-ին հանդես է եկել գերմանացի իրավաբան, միջազգային փորձագետ Օտտո Լյուխտեր Խանդտը:

Բանախոսը, ով երկար տարիներ զբաղվել է միջազգային իրավունքի համատեքստում չճանաչված երկրների կարգավիճակով, դասախոսության հիմքում դրել է ապրիլյան բլից-կրիգը և այն դիտարկել միջազգային իրավունքի տեսանկյունից:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյայի վերաբերյալ գերտերությունների արձագանքին՝ փորձագետը նշել է, որ նրանք մեծամասամբ խուսափել են պաշտոնական հայտարարություններից և գնահատականներից՝ այդպիսով պահպանելով ոչ թե չեզոքություն, այլ պաշտպանելով ադրբեջանական սադրանքները: Քանի որ գնահատականներ տալ ապրիլյան մարտական գործողություններին, նշանակում է Ադրբեջանին ճանաչել միջազգային իրավունքներն ու նորմերը խախտող պետություն:

«Ադրբեջանի կողմից այդ օրերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած մարտական գործողությունները ոչ միայն 1994 թ. ստորագրված հրադադարի հաստատման և 1995թ. հրադադարի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերի ոտնահարում է, այլ նաև միջազգային և մարդասիրական իրավունքի խախտում»,- ասել է փորձագետը:

Օ. Խանդտը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին: Բանակցությունների արդյունավետության տեսանկյունից նա պարտադիր է համարում Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացի լիիրավ անդամ դառնալը. «ԼՂՀ-ի՝ բանակցությունների սեղանից դուրս մնալը ստրատեգիական սխալ էր: Դա, սակայն, հնարավոր է շտկել: Դժվարությամբ, բայց հնարավոր է»: