Արցախի պետական համալսարան

 

1 kurs     11kurs

 

Արդեն մի քանի տարի է, ինչ ուսումնական տարվա սկզբում ԱրՊՀ ղեկավարությունը հանդիպում է նախաձեռնում բուհի առաջին կուրսեցիների հետ: 2016-2017 ուսումնական տարին բացառություն չէր: Սեպտեմբերի 21-ին բուհի մեծ դահլիճում առաջին անգամ համալսարան ոտք դրած ուսանողների հետ հանդիպում են ունեցել ռեկտոր Մանուշ Մինասյանն ու պրոռեկտորներ Գեորգի Սահակյանը և Վիտյա Յարամիշյանը:

 Ռեկտոր Մ. Մինասյանը, ողջունելով ուսանողներին, շնորհավորել է անկախության տոների, Արցախի մայր բուհ ընդունվելու կապակցությամբ, մաղթել արժանապատվորեն կրել անկախության սերնդի և ԱրՊՀ ուսանողի պատվավոր կոչումները:

 Բուհի ղեկավարը հանդիպման սկզբում համառոտ ներկայացրել է Արցախի պետական համալսարանի անցած ուղին, ձեռքբերումներն ու մարտահրավերները, կառուցվածքը, ապա՝ կանոնակարգային առանցքային այնպիսի դրույթներ, ինչպիսիք են ԱրՊՀ ուսանողի իրավունքներն ու պարտականությունները, կրթաթոշակի տրամադրման, ուսման և այլ վճարների գանձման, փոխատեղման գործընթացի կազմակերպման, գիտելիքների համակարգչային թեստային ստուգման և այլ կարգերը:

 Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը խոսել է Արցախի պետհամալսարանում կրեդիտային համակարգով առկա և հեռակա ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքների ստուգման ու գնահատման կարգերի, առաջարկվող ուսումնական ծրագրերի կառուցվածքի, բովանդակության և աշխատածավալների, այդ ծրագրերի բաղկացուցիչ դասընթացների և դրանցով նախանշված կրթական արդյունքների, ինչպես նաև գնահատման ձևերի և չափանիշների վերաբերյալ:

 Անդրադառնալով ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների հիմնական ուղղություններին ու առաջնահերթություններին՝ ՈւՇՀՀՏԱ կապերի գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը առաջարկել է  օգտվել ընձեռված հնարավորություններից և անմիջական մասնակցություն ունենալ բուհի ներքին և արտաքին կյանքին