ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԻՏԽՈՐՀՐԴՈՒՄ

13.09

2016

 

git1    git2

ԱրՊՀ գիտխորհրդի սեպտեմբերի 13-ի նիստում օրակարգային էին  ընտրություններին վերաբերող հարցերը:

ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր տեղերի համար հունիսի 15-ին հայտարարվել էր մրցույթ՝ նախատեսված  8 պրոֆեսորի, 27 դոցենտի և 36 ավագ դասախոսի թափուր պաշտոնների համար: Հայտարարված պրոֆեսորի թափուր տեղերի համար հայտ չի ներկայացվել: Դոցենտի թափուր տեղերը զբաղեցնելու նպատակով մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել  6 հավակնորդ, 5 հայտ ընթացքավորվել է գործող կարգի պահանջներին համապատասխան:

Փակ գաղտնի քվերակության ընտրության արդյունքում ԱրՊՀ դոցենտի պաշտոնում ընտրվել են Անահիտ Վլադիմիրի Գրիգորյանը (աշխարհագրության ամբիոն), Արևիկ Վանոյի Պետրոսյանը (պատմության ամբիոն), Գայանե Ալբերտի Պետրոսյանը (մաթեմատիկայի ամբիոն), Գուրգեն Ասծատուրի Նալբանդյանը (մաթեմատիկայի ամբիոն), Շուշանիկ Շիրինի Ասրյանը (տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոն):

 «Ռուսաց լեզվի դասավանդման և դաստիարակության մեթոդիկա» մասնագիտությամբ դոցենտի գիտական կոչում է շնորհվել Ինգա Համլետի Հակոբյանին և Լիանա Սերժի Հայրապետյանին: