Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 13-22-ը  Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում անցկացած 48-րդ համահայկական խաղերին մասնակցություն բերած ԼՂՀ մարզական պատվիրակության կազմում նաև ԱրՊՀ ուսանողներ էին:

Սեղանի թենիս մարզաձևում ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Այդինյանը նվաճել է երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ. թիմային խաղում՝ երկրորդ տեղ՝ մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում, առաջին տեղ՝ 21-ից բարձր հավաքականի կազմում: Անհատական խաղում՝ մինչև 21 և 21-ից բարձր տարիքային խմբերում՝ առաջին տեղ:

Ս. Այդինյանը պարգևատրվել է պատվոգրով, ոսկե մեդալով և գավաթով: