Արցախի պետական համալսարան

 

Խ.Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Արցախի պետական համալսարանի համատեղ Ծրագրով ս.թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ԱրՊՀ-ում կկազմակերպվի ղարաբաղաադրբեջանական հակամարտությունից տուժած անձանց հետ տարվող հոգեբանական վերականգնողական աշխատանքների ուսուցման դասընթաց: Հիմնական ուղղություններն են. 1.հոգեախտաբանական մոտեցումներ, 2. հոգեբանական մոտեցումներ: Պարապմունքները կվարեն հայաստանյան լավագույն մասնագետները: Սկիզբը` սեպտեմբերի 30-ին ժամը 10.00-ին ԱրՊՀ մեծ դահլիճում: Մասնակցության համար անհրաժեշտ է նամակ ուղարկել vityayaramishyan@mail.ru հասցեով, նշելով մասնակցի տվյալները` անուն, ազգանունը, կրթությունը, աշխատանքի կամ ուսման վայրը, պաշտոնը, հեռախոսը: