Արցախի պետական համալսարան

 

hamadurma1    hamagumar

Սեպտեմբերի 28-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՈւԽ համագումարի նիստ, որին ներկա էր ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունել է ՈւԽ նորընտիր կազմին, մաղթել բեղմնավոր գործունեություն: Համագումարի պատվիրակներին պրոռեկտորը հորդորել է նախաձեռնողականություն դրսևորել՝ այդպիսով մասնակցելով համալսարանի կառավարմանն ու ուսանողներին հուզող հարցերի լուծմանը:

Նիստի ընթացքում ՈւԽ նորընտիր նախագահ Մարիամ Ծատրյանը հանդես է եկել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ՈւԽ կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ, ապա ներկայացրել ընթացիկ ուսումնական տարում նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները:

2015-2016 ուսումնական տարվա բյուջեի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մարիամ Մխիթարյանը, որին հետևել է նույն հանձնաժողովի անդամների ընտրություն:

Համագումարի պատվիրակների քվեարկության արդյունքներով որոշվել է բավարար գնահատել ՈւԽ 2015-2016 ուսումնական տարվա գործունեությունը և քայլեր ձեռնարկել այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

hamagumar2      hamagumar 4