Արցախի պետական համալսարան

 

jar      jar2

Հոկտեմբերի 3-ին գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած խորհրդի նիստում օրակարգային էր խորհրդի նախագահի ընտրության հարցը:

ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, ով վարում էր նիստը, ներկայացրել է խորհրդի նախագահի ընտրության պատճառը. «Հաշվի առնելով ԱրՊՀ խորհրդի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ անհրաժեշտություն է առաջացել ընտրելու  խորհրդի նոր նախագահ»:

Բաց քվեարկության արդյունքում միաձայն ԱրՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել ԼՂՀ ԱԺ  նախագահ Ա. Ղուլյանը: