Հոկտեմբերի 3-ին գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած խորհրդի նիստում օրակարգային էր խորհրդի նախագահի ընտրության հարցը:
ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, ով վարում էր նիստը, ներկայացրել է խորհրդի նախագահի ընտրության պատճառը. «Հաշվի առնելով ԱրՊՀ խորհրդի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ անհրաժեշտություն է առաջացել ընտրելու խորհրդի նոր նախագահ»:
Բաց քվեարկության արդյունքում միաձայն ԱրՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը: