Արցախի պետական համալսարան

 

 

22222      12rt

Հոկտեմբերի 6-ին ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի անվան ամբիոնի դասախոս Նունե Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է ուսուցչի տոն օրվան նվիրված ցերեկույթ, որին մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսերի ուսանողները:

 

Ցերեկույթին գրական-գեղարվեստական մասից բացի ուսանողները հանդես են եկել նաև հումորային համարներով:

Միջոցառման ավարտին ուսանողներն իրենց երախտագիտությունն են հայտնել դասախոսական կազմին և ծաղիկներ նվիրել նրանց:

«Դուք ձեր ուսերին եք կրում մեր ժողովրդի ամբողջականության, ազգային արժեքների պահպանման, մեր անպարտելիության ու կեցության, հավատքի պահպանման ու փոխանցման պատասխանատվությունը: Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը»,- ասված էր ուսանողների ելույթներում: