Արցախի պետական համալսարան

 

IMG 5800  46

 

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-ին «Տիեզերքը և մարդը» թեմայով դասախոսությամբ  ԱրՊՀ-ում հանդես է եկել Բյուրականի Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

 

Ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հ. Հարությունյանին ԱրՊՀ աստղադիտարանի հիմնադրման և շահագործման գործում ունեցած ներդրման համար և հույս հայտնել, որ նրա անմիջական մասնակցությամբ աստղադիտարանի աշխատանքները նոր որակ կստանան:

 

Հ. Հարությունյանը, հանդես գալով «Տիեզերքը և մարդը» թեմայով դասախոսությամբ, ներկաների ուշադրությունը հրավիրել է տիեզերք-մարդ հարաբերության վրա՝ ներկայացնելով դրանք որպես միասնություն:

 

Ըստ բանախոսի` աստղագիտությունն ու աստղաֆիզիկան Հայկական լեռնաշխարհի զարգացած գիտություններից էին: Այդ են վկայում քարափոր արձանագրությունները, որոնք հայտնաբերվել և վերծանվել են եվրոպացի գիտնականների կողմից:

 

«Եկեք մտովի մի կարճ «ուղևորություն» կատարենք դեպի Տիեզերք` Երկիր մոլորակին ու արևին ընդհանուր հայացք նետելու համար։ Արևը գալակտիկայի անհամար աստղերից մեկն է միայն, որն իր հերթին մի փոքրիկ կետ է Տիեզերքում։ Անզեն աչքով երկնքում կարելի է մի քանի մշուշապատ լուսավոր բծեր նշմարել, ինչպես օրինակ՝ գեղեցիկ և լայնածավալ Անդրոմեդայի Մեծ միգամածությունը։ Տիեզերքն անհամար գերաստղակույտեր է պարունակում, և նրա ամբողջ տեսքն այսքանով չի ավարտվում»,- նշել է գիտնականը: