ՀՊՄՀ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԲՈՒՀ

10.10

2016

 

IMG 5870   IMG 5862

Ճանաչողական այցով Արցախի հանրապետությունում գտնվող Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը մայր բուհում էր:

ՀՊՄՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել մի շարք ստորաբաժանումների, այդ թվում՝ գրադարանի գործունեությանը:

ՀՊՄՀ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ շուրջ 100 միավոր գիրք է նվիրաբերվել ԱրՊՀ գիտական գրադարանին: Առյուծի բաժին են կազմում գործընկեր համալսարանի դասախոսական կազմի հեղինակած մանկավարժական ուղղվածության գրքերը :

ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն երախտագիտություն է հայտնել գործընկեր համալսարանին կառուցողական համագործակցության համար և հույս հայտնել, որ փոխայցելությունները կկրեն պարբերական բնույթ: