ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

14.10

2016

 

IMG 6000    IMG 6001

Կուրսերի ավագների մասնակցությամբ հոկտեմբերին 13-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին առնչվող մի շարք հարցեր և խնդիրներ:

ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը առավելապես նպատակ ուներ կուրսերի ավագներին ներկայացնել ԱրՊՀ գիտխորհրդի կողմից հաստատված կանոնակարգերում տեղ գտած փոփոխություններն ու դրանց հետևանքները:

Հավաքի ընթացքում քննարկվել են ավագի պարտականություններն ու իրավունքները, կրթաթոշակի տրամադրման, ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում սովորող`պաշտպանության բանակում զինվորական ծառայության մեջ և պահեստազորում գտնվող սպաների զավակ ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման, նպաստառու ուսանողների առաջադիմության հաշվառման և մրցույթի անցկացման կարգերը, որոնք ուղեկցվել են համապատասխան տեսանյութերով:

Հանդիպման վերջում ներկաներին բաժանվել են բուկլետներ, որոնցում տեղ էին գտել վերոնշյալ կանոնակարգային փոփոխությունները:

Հիշեցնենք, որ ԱրՊՀ կանոնակարգերին կարող եք ծանոթանալ ԱրՊՀ պաշտոնական կայքէջում՝ www.asu.am հասցեով: