Արցախի պետական համալսարան

2

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ԱրՊՀ իրավաբանության բաժնի դասախոսների և ուսանողների հետ հանդիպում են ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն ու պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը:

 

Ողջունելով գործընկեր համալսարանի պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն՝ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը տրամաբանական է համարել հանդիպումների շարքը մայր բուհից սկսելը և երախտագիտություն հայտնել հետևողական համագործակցության համար:

 

Գ. Ղազինյանը, ով կանգնած է եղել ԱրՊՀ-ում իրավագիտության մասնագիտության կայացման ակունքներում, հիշում է, թե ինչպես 1995-96 թվականներին հիմնադրվեց այն. «Այն տարիներին ԵՊՀ համապատասխան ֆակուլտետի անձնակազմը ամենայն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ էր մոտենում Արցախում իրավաբաններ պատրաստելու հարցին: Այսօր կարիք և անհրաժեշտություն կա վերականգնելու այդ տարիներին ձևավորված ավանդույթները՝ երբեմնի սերտ համագործակցությունը երկու ֆակուլտետներր միջև»:

 

Հանդիպման ընթացքում հյուրերը խոսել են ոչ միայն միջֆակուլտետային գործակցության, այլ նաև ՀՀ և ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների որոշ դրույթների, դրանց նպատակահարմարության և տեղայնացման հարցերի վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին:

 

Հավելենք, որ Արցախում իրավագիտություն մասնագիտության զարգացման վերաբերյալ քննարկումները շարունակվելու են նաև ավելի բարձր մակարդակներում:

 

3