Արցախի պետական համալսարան

 

IMG 0019    IMG 0013

 

Նոյեմբերի 3-ին բանասիրական ֆակուլտետում անգլերեն լեզվով կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթը նվիրված էր ԼՂՀ հռչակման 25-ամյակին:

Օտար լեզվի բաժնի ուսանողներից կազմված երեք թիմերը՝ «Ավստրալիա», «Եվրասիա», «Հյուսիսային Ամերիկա», մրցելով երկու փուլերում, ի ցույց դրեցին ոչ միայն իրենց ինտելեկտուալ պատրաստվածությունը, այլև անգլերեն լեզվի իմացությունը:

Խաղի  կազմակերպիչ Անի Հարությունյանի խոսքով` խաղը ոչ այնքան գիտելիքների  եւ իմացությունների ստուգման, որքան դրանց ավելացման, մասնագիտական կարողությունների զարգացման նպատակ էր հետապնդում:

«Պատահական չէ, որ յուրաքանչյուր հարցի քննարկման համար նախատեսվել էր 2-3 րոպե: Դա հնարավորություն էր անգլերեն լեզվով քննարկելու լսածը և լսելու քննարկվածը»,- նշել է Ա. Հարությունյանը:

Արդյունքում 12-ական միավորով մրցանակային առաջին տեղը կիսել են «Եվրասիա» եւ  «Հյուսիսային Ամերիկա» թիմերը: