Արցախի պետական համալսարան

IMG 0169    IMG 0157

Նոյեմբերի 4-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում ԱրՊՀ-ում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվել էր «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և սեփականատեր Վահան Շաքարյանը:

Ողջունելով Վ. Շաքարյանի հերթական այցը ԱրՊՀ՝ ռեկտոր Մանուշ Մինասյանը նկատել է, որ նման ձևաչափով հանդիպումների պարբերականությունը քննարկումների, մտքերի փոխանակման պարբերականություն է ենթադրում, ինչը շարունակական պահանջարկ և հետաքրքրություն է ապահովում կրթության ոլորտում:

«Ի՞նչ չեն սովորեցնում բուհում» թեմայով դասախոսությունը, ինչպես և նախորդ անգամ, լայն արձագանք ստացավ ուսանողության շրջանում: Եվ դա այն պատճառով, որ այն դուրս էր գրքային շրջանակներից և զերծ ծեծված խորհուրդներց:

Հանդիպման մասնակիցների հետ կիսվելով սեփական փորձով՝ Վ. Շաքարյանը խորհուրդ տվեց նախևառաջ հստակեցնել ցանկությունները, ապա դրանք կյանքի կոչելու համար որոշակի քայլեր ձեռնարկել.:

«Հաջողության հասնելու համար, ասում են, պետք է ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում: Սակայն նույնիսկ, երբ հանգամանքները հօգուտ ձեզ են դասավորվում, պետք է պատրաստ լինել ընդունելու այն: Այսինքն՝ պետք է նախ ճանաչեք ինքներդ ձեզ և հավատաք սեփական ուժերին»,- նշել է բանախոսը:

Ինչ վերաբերում է բուհական կրթությանը, ապա գործարարը գտնում է, որ բուհն ընդամենը ակադեմիական գիտելիքներ է փոխանցում ուսանողին, այսինքն՝ հիմք, որը, սակայն, բավական չէ ժամանակակից աշխատաշուկայում ինքնադրսևորվելու համար. «Բուհական առօրյայի ընձեռած հնարավորություններից լավագույնը, բացի ակադեմիական գիտելիքներց, շրջապատն է ու շփումները»:

Շարունակելով բուհական կրթության թեման՝ Վ. Շաքարյանը նկատում է, որ կրթություն-գիտություն-փորձուսուցում կապը խզված է, որի հետևանքով շրջանավարտը դժվարանում է իր տեղը գտնել աշխատաշուկայում:

«Այսօր այստեղ ենք` ՏՏ ոլորտում ներգրավելու ուսանողների, որոնց պոտենցիալը կնպատակաուղղվի Արցախում ՏՏ ոլորտի կայացմանը՝ ի նպաստ այլ ոլորտների զարգացմանը»,- հավելել է գործարարը:

Եզրափակելով հանդիպումը` Վ. Շաքարյանը խորհուրդ է տվել վարել ակտիվ կենսակերպ, բարիդրացիական հարաբերություններ ուենալ շրջապատի հետ, լինել պատրաստակամ, զգուշություն ցուցաբերել բոլոր տեսակի ռեսուրսների նկատմամբ և երբեք չասել երբեք:

 

IMG 0146   IMG 0122