Նոյեմբերի 7-ին ուսանողության միջազգային տոն օրվան ընդառաջ ՈՒՀՏԱ, ՀԿ, լրատվության բաժնի և ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված ֆլեշ մոբը ուսանողական առօրյային նոր գույներ հաղորդելու նպատակ ուներ:
Ֆլեշ մոբին ներկա էին ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ռեկտոր Մանուշ Մինասյանը, բուհի ղեկավար կազմը, համալսարանականներ:
Ֆլեշ մոբի 50-ից ավելի մասնակիցների պարային կատարումը յուրօրինակ հղում էր աշխարհին. մենք ապրում, արարում և ստեղծագործում ենք ազատ, անկախ և ժողովրդավարական երկրում, մենք ձգտում ենք եվրոպական արժեքներին, սակայն երբեք չենք անտեսում մեր ազգային ավանդույթները: Ասվածի վկայությունն են արտասահմանյան և հայկական երաժշտությունների միքսային պարեղանակները:
Արցախի երիտասարդությունը լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ և ամուր է կառչած մայր հողին:
Նշենք, որ ֆլեշ մոբը աննախադեպ միջոցառում էր ԱրՊՀ ուսանողական կյանքում: