Արցախի պետական համալսարան

 

IMG 0233    IMG 0306

Նոյեմբերի 7-ին ուսանողության միջազգային տոն օրվան ընդառաջ ՈՒՀՏԱ, ՀԿ, լրատվության բաժնի և ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված ֆլեշ մոբը ուսանողական առօրյային  նոր գույներ հաղորդելու նպատակ ուներ:

Ֆլեշ մոբին ներկա էին ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ռեկտոր Մանուշ Մինասյանը, բուհի ղեկավար կազմը, համալսարանականներ:

Ֆլեշ մոբի 50-ից ավելի մասնակիցների պարային կատարումը յուրօրինակ հղում էր աշխարհին. մենք ապրում, արարում և ստեղծագործում ենք ազատ, անկախ և ժողովրդավարական երկրում, մենք ձգտում ենք եվրոպական արժեքներին, սակայն երբեք չենք անտեսում մեր ազգային ավանդույթները: Ասվածի վկայությունն են արտասահմանյան և հայկական երաժշտությունների միքսային պարեղանակները:

Արցախի երիտասարդությունը լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ և ամուր է կառչած մայր հողին:

Նշենք, որ ֆլեշ մոբը աննախադեպ միջոցառում էր ԱրՊՀ ուսանողական կյանքում: 

 

IMG 0262    IMG 0266 

IMG 0282     IMG 0283

 IMG 0292      IMG 0300

 

IMG 0318       IMG 0319   

IMG 0321        IMG 0324   

 IMG 0328