ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.11

2016

 

IMG 1213  IMG 1214

Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 15-ին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը  պարգևատրել է մի խումբ ուսանողների:

Մ. Մինասյանը շնորհավորել է ուսանողներին տոնի կապակցությամբ, կոչ արել ուսումնառության նկատմամբ ցուցաբերել լրջագույն վերաբերմունք, միաժամանակ ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքում:

 

Ֆակուլտետների գործունեության մեջ աչքի ընկնող ուսանողները խրախուսվել են դրամական պարգևով՝ բազային կրթաթոշակի կրկնապատիկի չափով և մասնագիտական արժեքավոր գրքերով:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյային՝ ռեկտորը իր գոհունակությունն ու երախտագիտությունն է հայտնել տղա ուսանողներին սահմանադրական և բարոյական իրենց պարտքը կատարելու, իսկ աղջիկներին թիկունքում հանրօգուտ աշխատանքների կազմակերպման համար: Մ. Մինասյանը հավաստիացրել է, որ ապրիլյան մարտական գործողություններին մասնակցելու կապակցությամբ ուսումնական գործընթացում գրանցված բացթողումների պատճառով անվճար համակարգից վճարովի համակարգ տեղափոխված ուսանողներն օգտվելու են ուսման վարձի զեղչից՝ 50%-ի չափով:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է քննարկում, որի ընթացքում ուսանողները բարձրացրել են ուսումնական գործընթացում և ուսանողական առօրյայում հանդիպող մի շարք խնդիրներ:

IMG 1178  IMG 1223