Արցախի պետական համալսարան

1.rektor

 

Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը և հաջողություններ մաղթում ուսման ասպարեզում:

Ուսանողների միջազգային օրը լավագույն առիթն է արժևորելու մեր երիտասարդության սերուցքի դերն ու նշանակությունը երկրի կառուցման, շենացման և անվտանգության պահպանության գործում:

Արցախի ժողովուրդը կրկին փորձության ենթարկվեց ընթացիկ տարվա ապրիլին: Մեր գլխավոր ձեռքբերումը այդ դժնդակ օրերին համայն հայության միասնությունն էր, մեր երիտասարդության  պատրաստակամությունը իրենց հայրերի արյան գնով ազատագրված  սուրբ հողը պաշտպանելու և նրան տեր  կանգնելու գործում:

Սիրելի ուսանողներ, ուրախ եմ, որ անկախության 25 տարվա ընթացքում մեզ հաջողվել է մեծացնել, կրթել ու դաստիարակել ձեզ նման ազատատենչ, հայրենասեր և շրջահայաց սերունդ:

Միշտ հիշեք, որ հասարակության մեջ պահանջված է լոկ լավ մասնագետը, ուստի հորդորում եմ ձեզ գիտելիքների յուրացման ու մասնագիտական ունակությունների բացահայտման հարցում նախանձախնդիր ու հետևողական լինել:

Ցանկանում եմ, որ խաղաղ երկնքի տակ  ամեն վայրկյան զգաք ուսանող լինելու երջանկության բերկրանքը, հետևեք կյանքի ճշմարիտ արժեքներին ու գտնեք ճշմարիտ ուղին: