Արցախի պետական համալսարան

 

20161116 134802    20161116 134746

Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում նոյեմբերի 16-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի  հոգեբանության կաբինետի վարիչ Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղ:

 

Խաղին մասնակցում էին ՆՄՄ, ՆՄՀ, ՄՄ, ՆԶՊ տարբեր կուրսերի ուսանողներից կազմված յոթ թիմեր, որոնց երեք փուլերի ընթացքում առաջադրվել են տասական ինտելեկտուալ հարց:

Վերջնահաշվարկի արդյունքում «Միասնություն», «Լանքեռ» և «Ագապե» թիմերը հավասար միավորներով հայտնվել են առաջին տեղում: Ժյուրիի որոշմամբ նշյալ թիմերին առաջադրվել են լրացուցիչ հարցեր, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ագապե» թիմը:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի  դեկան, ժյուրիի նախագահ Շ. Այդինյանը մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին խրախուսել է պատվոգրերով, ապա շնորհավորել նրանց ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ:

20161116 151604   20161116 134738