Արցախի պետական համալսարան

 

v    

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլի արդյունքներն ամփոփվում են ուսանողության միջազգային օրը:

 ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, խոսելով մրցույթի մասին, նկատում է, որ մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել այն ուսանողներին, ովքեր ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, ունեն նշանակալի ձեռքբերումներ գիտահետազոտական, ստեղծագործական և սպորտի բնագավառներում, ակտիվ գործունեություն են ծավալել հասարակական կյանքում:

ԼՂՀ Կրթության և գիտության նախարարի  համապատասխան հրամանի համաձայն անցկացված «ԼՂՀ տարվա լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ներբուհական փուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նինա Բալայանը, ով պարգևատրվել է ԱրՊՀ ռեկտորի կողմից:

Ն. Բալայանի խոսքով՝ մայր բուհի լավագույն ուսանողի կոչման արժանանալը մեծագույն պատիվ է, որին, սակայն, ինքը միայնակ չի հասել. «Այս հաղթանակը համատեղ և հաջողված աշխատանքի արդյունք է, որի համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում համալսարանի և ֆակուլտետի ղեկավարությանը, դասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմին»:

Ռեկտոր Մ. Մինասյանի ստորագրած հրամանի համաձայն ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև «Լավագույն ուսանող» մրցույթի տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված Անի Հարությունյանը (բանասիրական ֆակուլտետ, անգլերեն լեզու և գրականություն 3-րդ կուրս), Մարիամ Աղաբաբյանը (մանկավարժության և սպորտի ֆակուլտետ, ՆՄՀ 4-րդ կուրս) և Ռուզաննա Թադևոսյանը (տնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագիտության տեսություն 4-րդ կուրս):

IMG 1496