Արցախի պետական համալսարան

 

IMG 1282    IMG 1274

Ուսանողության միջազգային տոնի առթիվ ԱրՊՀ-ում կազմակերպվել են նաև  ներֆակուլտետային միջոցառումներ:

Նոյեմբերի 17-ին բանասիրական ֆակուլտետում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված գրական-գեղարվեստական միջոցառման ընթացքում ուսանողները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացրել են տոնի նախապատմությունը, տարբեր երկրներում տոնի հետ կապված ավանդույթներն ու ծիսակարգերը:

Գրական-գեղարվեստական ցերեկույթին տոնական տրամադրություն են հաղորդել ֆակուլտետի բոլոր բաժինների ուսանողների մասնակցությամբ բեմադրված պարային,  երաժշտական համարներն ու ասմունքը:

Տոնի առթիվ ներֆակուլտետային միջոցառումներին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար դեկան Է. Հայրապետյանը մոտ երկու տասնյակ ուսանողների պարգևատրել է շնորհակալագրերով:

 

IMG 1272    IMG 1287