Ուսանողության միջազգային տոնի առթիվ ԱրՊՀ-ում կազմակերպվել են նաև ներֆակուլտետային միջոցառումներ:
Նոյեմբերի 17-ին բանասիրական ֆակուլտետում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված գրական-գեղարվեստական միջոցառման ընթացքում ուսանողները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացրել են տոնի նախապատմությունը, տարբեր երկրներում տոնի հետ կապված ավանդույթներն ու ծիսակարգերը:
Գրական-գեղարվեստական ցերեկույթին տոնական տրամադրություն են հաղորդել ֆակուլտետի բոլոր բաժինների ուսանողների մասնակցությամբ բեմադրված պարային, երաժշտական համարներն ու ասմունքը:
Տոնի առթիվ ներֆակուլտետային միջոցառումներին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար դեկան Է. Հայրապետյանը մոտ երկու տասնյակ ուսանողների պարգևատրել է շնորհակալագրերով: