Արցախի պետական համալսարան

 

hash 4  hash1

ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի հերթական նախաձեռնությունը ուսանողական գիտական ընթերցումների ձևով էր՝ նվիրված հաշվապահի միջազգային օրվան:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանը ներկաներին մաղթել է «երջանկության դեբետ, բարության շրջանառություն և հնարավորությունների սալդոն, կայուն օրենսդրություն, մասնագիտական հաջողություններ, կարիերայի աճ և պատշաճ վարձատրություն»:

Բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները անդրադարձել են հաշվապահական հաշվառման ծագմանն ու զարգացմանը, հաշվապահական և հարկային հաշվառման տարբերություններին, մեր ժամանակներում հաշվապահի դերին և նշանակությանը,  վերլուծություններ ներկայացրել  աշխատաշուկայում հաշվապահ մասնագետի նկատմամբ պահանջարկի և կառավարչական հաշվառման համակարգերի վերաբերյալ:

hash 5   hash2