ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի հերթական նախաձեռնությունը ուսանողական գիտական ընթերցումների ձևով էր՝ նվիրված հաշվապահի միջազգային օրվան:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Նարինե Ավանեսյանը ներկաներին մաղթել է «երջանկության դեբետ, բարության շրջանառություն և հնարավորությունների սալդոն, կայուն օրենսդրություն, մասնագիտական հաջողություններ, կարիերայի աճ և պատշաճ վարձատրություն»:
Բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները անդրադարձել են հաշվապահական հաշվառման ծագմանն ու զարգացմանը, հաշվապահական և հարկային հաշվառման տարբերություններին, մեր ժամանակներում հաշվապահի դերին և նշանակությանը, վերլուծություններ ներկայացրել աշխատաշուկայում հաշվապահ մասնագետի նկատմամբ պահանջարկի և կառավարչական հաշվառման համակարգերի վերաբերյալ: