Արցախի պետական համալսարան

 

IMG 1703    IMG 1710

ԱրՊՀ քաղաքագիտության բաժնում նոյեմբերի 21-ին հյուրընկալվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ա. Նավասարդյանը Արցախ կատարած այցերի ընթացքում ԱրՊՀ-ում պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով: Այս անգամ դիվանագետը անդրադարձել է ՀՀ և ԼՂՀ արտաքին քաղաքականությանը, ժամանակակից դիվանագիտության խնդիրներին ու մարտահրավերներին, միջազգային հարաբերություններում արձանագրած ձեռքբերումներին ու բացթողումներին: