Արցախի պետական համալսարան

ban4     ban

Նոյեմբերի 22-ին բանասիրական ֆակուլտետում կազմակերպված հուշ-ցերեկույթը նվիրված էր Արցախի հերոս  Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-ամյակին:

 Համալսարանականները հիշել ու մեծարել են ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած և խիզախության համար պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում հետմահու հերոսի կոչմանն արժանացած Արցախի հերոսի հիշատակը, նրան ձոնել լավագույն ստեղծագործություններ:

Միջոցառման կազմակերպիչները, ասմունքից և ռազմահայրենասիրական երգերի կատարումներից բացի, ցուցադրել են նաև Ռ. Աբաջյանի կյանքի ուշագրավ իրադարձություններն արտացոլող տեսաշար:

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավար կազմը, ուսանողներ, հյուրեր: