Արցախի պետական համալսարան

 

hoq3      ho4

Նոյեմբերի 22-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետում հոգեբանության կաբինետի վարիչ Անահիտ Սարգսյանի նախաձեռնությամբ նշվել է հոգեբանի օրը:

Բացելով միջոցառումը՝ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Ա. Թովմասյանը շնորհավորել է գործընկերներին և ուսանողներին տոնի կապակցությամբ, հորդորել հաստատուն և հետևողական լինել մասնագիտական աճի ճանապարհին:

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել հոգեբանության մի շարք ճյուղերի վերաբերյալ ելույթներով, անդրադարձել գույների և ժեստերի հոգեբանական առանձնահատկություններին, ապա հոգեբանական թեստ անցկացրել ներկաների շրջանում՝ բացահայտելով վերջիններիս բնավորության և խառնվածքի որոշ գծեր: