ՆՊԱՏԱԿԸ` ՀԱՅԵՐԵՆ ՎԻՔԻՊԵԴԻԱՅԻ ԽՄԲԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ

23.11

2016

      IMG 1871       IMG 1865

Արցախի վիքիակումբի կողմից նոյեմբերի 23-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովը նպատակ ուներ հայերեն Վիքիպեդիայի խմբագրման աշխատանքներում ներգրավել նաև Արցախի երիտասարդությանը:

Համակարգչային լսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում վիքիակումբի հիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանն ուսանողներին ներկայացրել է հայկական ազատ հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին աջակցելու անհրաժեշտությունը, ապա ցուցադրել մասնակցային հաշիվ ստեղծելու, նախընտրած հոդվածները վիքիֆիկացնելու, խմբագրելու, աղբյուրը նշելու, հոդվածի ակադեմիականությունը պահպանելու  և մի շարք այլ հմտություններ:

Հանդիպման վերջում Ի. Սաֆարյանն առաջարկել է հետաքրքրվածներին միանալ վիքիակումբին և աշխատանքները շարունակել այնտեղ: