Արցախի պետական համալսարան

IMG 2226   IMG 2239

 

Նոյեմբերի 25-ին ԱրՊՀ հոգեբանության և մանկավարժության բաժնի ուսանողների և դասախոսների համար առցանց դասախոսությամբ հանդես է եկել հ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄՀ զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

Նախքան դասախոսությունը` հ.գ.թ., դոցենտ, ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ում անմիջական նախաձեռնությամբ հնարավոր է դարձել տեսակապ հաստատել Ս. Խուդոյանի հետ, շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համագործակցության համար և հույս հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները պարբերական բնույթ կկրեն:

«Զարգացման ճգնաժամերը և տարիքային հոգեախտաբանության առանձնահատկությունները» թեմայով դասախոսության ընթացքում հոգեբանության դոկտորը ներկայացրել է տարիքային հոգեախտաբանության՝ իբրև նոր գիտության ծագման և զարգացման նախադրյալները, ուսումնասիրության ոլորտներն ու զարգացման միտումները:

Ս. Խուդոյանը, ում գիտական հետաքրքրություններն առնչվում են վերոնշյալ թեմային, գտնում է, որ ինքնագիտակցության, ինքնաընկալման ոլորտին վերաբերող խանգարումների խորքային հետազոտությունը կարող է լույս սփռել որոշ հիվանդությունների առաջացման հոգեբանական պատճառների և մեխանիզմների, ինչպես նաև ինքնագիտակցության էության և ձևավորման գործընթացի վրա:

Դասախոսությանը հաջորդել է թեմայի շուրջ ծավալված քննարկումը:

 

IMG 2233