Արցախի պետական համալսարան

IMG 2271     IMG 2250

Այսօր արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար, ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 59 տարեկան:

Ծննդյան 59-ամյակը առիթ էր հերթական անգամ հիշելու և մեծարելու արցախյան գոյապայքարի բացառիկ երևույթ Մոնթե Մելքոնյանին: ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում հայոց լեզվի և գրականության բաժնի երկրորդ կուրսի ուսանողներն այսօր կազմակերպել են հուշ-ցերեկույթ:

Միջոցառման մասնակիցները ներկայացրել են Մ. Մելքոնյանի կյանքի կարևոր դրվագները, հնչեցրել գաղափարի զինվորի բյուրեղացած մտքերը, հանդես եկել ասմունքներով և ռազմահայրենասիրական երգերով:

Նոր սերունդը երդվեց հավատարիմ մնալ նրա գաղափարներին և իրականություն դարձնել նրա անկատար երազանքներն ու ցանկությունները՝ բոլոր ջանքերն ուղղել հանուն  ազատ, անկախ և միացյալ հայրենիքի:

«Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային որակներով Մոնթեի կերպարն այսօր օրինակ է յուրաքանչյուր հայորդու համար»,- այս էր միջոցառման կազմակերպիչների ասելիքը:

Միջոցառումը եզրափակվել է Մոնթե Մելքոնյանի կյանքի և գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

IMG 2281     IMG 2269